Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 993
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 965 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 965 որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ պարբերություններում տեխնիկական վրիպակների պատճառով «շնորհավորական բացիկներ» բառերի փոխարեն սխալմամբ գրվել են «դեկորատիվ կամարներ, եղնիկներ, կառքերի ձևավորման պարագաներ», իսկ «տորթեր, շոկոլադե կոնֆետների հավաքածու» բառերի փոխարեն սխալմամբ գրվել են «աշխատանքներն իրականացնելու նպատակով ծառայություն» բառերը՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 965 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
« 1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի՝
1) «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 27 600 ՀՀ դրամ՝ շնորհավորական բացիկներ ձեռք բերելու համար.
2) «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման 4237 հոդվածից հատկացնել 409 280 ՀՀ դրամ՝ տորթեր, շոկոլադե կոնֆետների հավաքածու ձեռք բերելու համար»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner