Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11072024-06-0006 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999MCL8WBS) և Գոհարիկ Սպարտակի Ղազարյանի (ծնված՝ 24․03․1959թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0022-0008 կադաստրային ծածկագրով 0,389 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 82,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհովիտ, 2-րդ փողոց, 15 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1817):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: