Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 8-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 962), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999UXRWKVT) և Արշավիր Վարդգեսի Պետրոսյանի ներկայացուցիչ Գեղամ Լուկաշի Գալոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0012-0012 կադաստրային ծածկագրով 0,080 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 2-րդ փողոց, 4-րդ փակուղի, 3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: