Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1525100 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999AGMDPKN) և Ռոբերտ Արշակի Արշակյանի (ծնված՝ 03․08․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0032-0002 կադաստրային ծածկագրով 0,29 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 307,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 1-ին փողոց, 11-րդ փակուղի, 8 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1815):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: