Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15032024-06-0049 վկայականը և Թերեզա Մանվելի Պապիկյանի (ծնված 26․01․1965) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Թերեզա Մանվելի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող 06-068-0103-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,71750 հեկտար մակերեսով արոտավայր հողատեսքի հողամասի հատակագիծը։
2.Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: