Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1664785 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06046HEBJ3MW) և Ռոստոմ Երջանիկի Սիմոնյանի (ծնված՝ 12․02․1967թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրում գտնվող 06-046-0044-0008 կադաստրային ծածկագրով 0,135 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լուսաղբյուր, 13-րդ փողոց, 16 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1812):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: