Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 672305 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06202Z2PTS6P ) և Արթուրիկ Կուրղինի Թադևոսյանի (ծնված՝01․11․1966թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում գտնվող 06-098-0084-0016 կադաստրային ծածկագրով 0,043 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Համայնք Սպիտակ, գյուղ Սարամեջ, 9-րդ փողոց, 12/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1824)։
2․Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: