Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1009
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՄՅԱՍՆԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,1330 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող, 06-028-0027-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,2330 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա վրա գտնվող բնակելի տունն ու բնակելի նշանակության օժանդակ շինությունները տիրապետել են Մյասնիկ և Գյուլվարդ Կարապետյանները, ում մահից հետո մինչ օրս վերը նշված անշարժ գույքը շարունակում է տիրապետել Անահիտ Մյասնիկի Սահակյանը, Մյասնիկ Նազար Կարապետյանի և Գյուլվարդ Վաղարշակ Կարապետյանի ժառանգ է հանդիսանում Անահիտ Մյասնիկի Սահակյանը, ում կարող է անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել 0,2330 հեկտար մակերեսով հողամասի 0,1 հեկտարը, իսկ 0,1330 հեկտարը՝ ուղղակի վաճառքով, 06-028-0027-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,2330 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1991 թվականին կառուցված բնակելի տունը, բաց պատշգամբը, անասնաշենքը, ավտոտնակը և ծածկը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, «Սարգիս Թամազյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042KHWL2E5) և Անահիտ Մյասնիկի Սահակյանի ներկայացուցիչ Գայանե Ռազմիկի Պետրոսյանի դիմումը ՝ որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել՝ Անահիտ Մյասնիկի Սահակյանի (ծնված 24․01․1971թ․) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող, 06-028-0027-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա կառուցված 128,60 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան, 19,60 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 30,40 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի, 32,40 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի և 13,50 քառակուսի մետր մակերեսով ծածկի նկատմամբ։

2. Անահիտ Սահակյանի կողմից տիրապետվող 0,1 հեկտար մակերեսով հողամասից ավել օգտագործվող 0,1330 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 289 674 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 217,8 ՀՀ դրամ), ուղղակի վաճառքով օտարել Անահիտ Մյասնիկի Սահակյանին։

3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։

4․ Անահիտ Մյասնիկի Սահակյանի կողմից տիրապետվող 06-028-0027-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,2330 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և դրա վրա կառուցված 128,60 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 19,60 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբին, 30,40 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին, 32,40 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին և 13,50 քառակուսի մետր մակերեսով ծածկին տրամադրել «Սպիտակ համայնք, Գեղասար բնակավայր, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 7 բնակելի տուն» հասցեն։

5․ Անահիտ Մյասնիկի Սահակյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։

6. Սույն որոշմամբ ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

7․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.75 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner