Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 8-ի թիվ 85-Ա որոշումը, 2024 թվականի հոկտեմբերի 14-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 8/1-2 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-098-0046-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,14022 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1. «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Սարամեջ, 19-րդ փողոց, 27/1 հողամաս» հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-098-0046-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,14022 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 388 689,84 (երեք հարյուր ութսունութ հազար վեց հարյուր ութսունինն ամբողջ ութսունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամով, բնակելի տուն կառուցելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Կարինե Արարատի Պողոսյանին (ծնված՝ 12․06․1994թ․)։
2. Կարինե Արարատի Պողոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։