Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի զեկուցագիրը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՄԵՐՈՒԺԱՆ-ԱԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց թույլտվության շինարարություն թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2024 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին: 2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել «ՄԵՐՈՒԺԱՆ-ԱԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: