Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



24 դեկտեմբերի 2024 թ.

ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սպիտակ համայնքի բնակիչ Ռոբերտ Սարգսի Հովակիմյանը Սպիտակ համայնքի ղեկավարին ներկայացրել է վարչական բողոք, որով խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ՑԱՆԿ N « » 2010թ » գրառումներով սկսվող փաստաթուղթը կեղծված լինելու հիմքով։ Քննարկելով Ռոբերտ Սարգսի Հովակիմյանի վարչական բողոքը և ուսումնասիրելով բողոքարկվող փաստաթուղթը՝ գտնում եմ, որ վարչական վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ): «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է սույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմումն անթույլատրելի է: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի կարճման վերաբերյալ ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին: Տվյալ պարագայում բողոքարկվող փաստաթուղթը վարչական ակտ չի հանդիսանում, այն չի պարունակում վարչական ակտին բնորոշ հատկանիշներ, մասնավորապես չի ընդունվել որևէ վարչական մարմնի կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ուղղված չէ անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով որևէ վարչական մարմին չի մերժել, միջամտել կամ սահմանափակել Ռոբերտ Սարգսի Հովակիմյանի իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն չի դրել նրա վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացրել նրա իրավական կամ փաստացի դրությունը։ Այն ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 01/13/4232-10 գրությանը կից ներկայացված՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սպիտակ քաղաքում կայացած արտագնա նիստի թիվ 20 արձանագրությունից քաղվածքները փաստաթղթում նշված անձանց տրամադրելու փաստը հաստատող փաստաթուղթ է, հետևաբար այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա չէ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով և 3-րդ մասով՝ որոշում եմ․

1․ Ռոբերտ Սարգսի Հովակիմյանի վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել։ 2. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հանձնել Ռոբերտ Սարգսի Հովակիմյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Սարգսի Հովակիմյանին իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner