Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 41-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 149 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 45 օրդերը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999DLJRFX8) և Քրիստինե Վաղարշակի Մարտիրոսյանի ներկայացուցիչ Սպարտակ Արմենակի Այվազյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062024-06-0039 վկայական` տրված 06.06.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան փողոց, 6/4 շենք հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 1-ինփ հարկում գտնվող 47,43 քառակուսի մետր մակերեսով մեկ սենյականոց բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Քրիստինե Վաղարշակի Մարտիրոսյանին՝ (ծնված 21․06․1980 թվականին) որպես սեփականություն.
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել Սպիտակ, Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, 6/4 շենք, 19 բնակարան հասցեն:
3. Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4.Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: