Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի զեկուցագիրը, ամանորյա տոնական միջոցառում կազմակերպելու նպատակով՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման 4237 հոդվածից հատկացնել 480 000 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: