Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-4 համակցված տարածական պլանավորման հաստատված փաստաթուղթը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 01/111․6/07387-2024 գրությունը, ՀՀ Լոռու մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 01/111.6/09597-2024 գրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12092017-06-0025 վկայականը և Հովհաննես Սուրիկի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հովհաննես Սուրիկի Մանուկյանին (ծնված՝ 12․11․1993թ․) սեփականության իրավունքով պատկանող, 06-095-0022-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,123 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սույն որոշումը տրամադրել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: