Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 359689 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝06152V6MGGJV) և Հրայր Հովհաննեսի Միրզոյանի (ծնված՝ 28․04․1965թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրում գտնվող 0,122 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 105,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շենավան, 3-րդ փողոց, 13 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: