Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1392783 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 069994XB2PPG) և Վարդուշ Գրիգորի Մալխասյանի (ծնված՝ 23․02․1936թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում գտնվող 06-083-0008-0007 կադաստրային ծածկագրով 0,115 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 83,9 քառակուսի մետր մակերեսով բնակելին տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Նոր Խաչակապ, 1-ին փողոց, 68 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1819):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: