Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկ Արթուր Գարուշի Մելքոնյանը Հայաստանի Հանրապետության պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկների մինչև 80+ կգ քաշային կարգում աջ ձեռքով վարժությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, հիմք ընդունելով Արթուր Գարուշի Մելքոնյանի դիմումը, 06.04.2024 թվականին տրված դիպլոմը և «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ստասիկ Նազարյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից տրամադրել միանվագ դրամական պարգևատրում 49 000 ՀՀ դրամի չափով։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: