Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով,13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 22.1-ին կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ քաղաքում գտնվող 06-006-0272-0020 կադաստրային ծածկագրով 0,03867 հեկտար մակերեսով հողամասի վրա 1991 թվականին ինքնակամ կառուցված նկուղի և մառանի, 2019 թվականին կառուցված աստիճանահարթակի և բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 2670), Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023N5Y9MD, ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060115XFL5YR) ևԱրամայիս Գրիգորի Այվազյանի (ծնված՝ 11․04․1952 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0272-0020 կադաստրային ծածկագրով 0,03867 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի
վրա ինքնակամ կառուցված 13,30 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 81,10 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 8,40 քառակուսի մետր մակերեսով մառանը և 21,40 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ
ճանաչել Արամայիս Գրիգորի Այվազյանի սեփականության իրավունքը։
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
4. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ն․Աճեմյան փողոց, 22 բնակելի տուն» հասցեն:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
6. Արամայիս Գրիգորի Այվազյանին՝
1 համայնքի բյուջե վճարել 201 880,91 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:
2 ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6․Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա: