Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1176005 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162AHDFCP6) և Աննա Ֆրունզիկի Սանթոսյանի (ծնված՝ 02․01․1964թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0002-0011 կադաստրային ծածկագրով 0,142 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 132,40 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 12-րդ փողոց, 7 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: