Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04042023-06-0022 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2024JEV7JH, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը քաղվածք՝ 06011VB6ZS3Q, 0601175P9S4V ևՔնարիկ Ալեքսանի Հովհաննիսյանի (ծնված՝ 19․03․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Քնարիկ Ալեքսանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ քաղաքում գտնվող առանձին գույքային միավորների բաժանված 0,05477 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ա․Մանուկյանփողոց 21/1 հողամաս» հասցեն, իսկ 0,09370 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ա․Մանուկյանփողոց 21/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1802):
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորների բաժանված անշարժ գույքերի հատակագծերը։
3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: