Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկներ Մհեր Արթուրի Հայրապետյանը, Սեդրակ Հայկասարի Մացակյանը, Գարեգին Ռուբիկի Գրիգորյանը «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և Թալինի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպած Հայաստանի Հանրապետության պաուերլիֆտինգի 2024 թվականի առաջնության բաց խմբում զբաղեցրել են 1-ին տեղերը, Գոռ Էդիկի Բարսեղյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, հիմք ընդունելով մարզիկների դիմումները, 09 մարտի 2024 թվականին տրված հավաստագրերը և «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարոյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից մարզիկներին տրամադրել միանվագ դրամական պարգևատրում.
1) Մհեր Արթուրի Հայրապետյանին՝ 70 000 ՀՀ դրամ,
2) Սեդրակ Հայկասարի Մացակյանին՝ 70 000 ՀՀ դրամ,
3) Գարեգին Ռուբիկի Գրիգորյանին՝ 70 000 ՀՀ դրամ,
4) Գոռ Էդիկի Բարսեղյանին՝ 49 000 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: