Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26022024-06-0023 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999K8SQWEF) և Մարյամ Արտավազդի Պետրոսյանի (ծնված՝ 15․11․1969թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0104-0031 կադաստրային ծածկագրով 0,13 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 60 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: