|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2024 թվականի N |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 1266 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշմամբ, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2089658 վկայականը և «Օլյա Տրանդաֆիլովա» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանի դիմումը՝ որոշում եմ.1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու և հողամասի ճշգրտված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1266 որոշումը լրացնել 1․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․
«1․1 Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող 30 քառակուսի մետր մակերեսով լոգարանի գործառնական նշանակությունը փոփոխել ավտոտնակ օգտագործելու համար»։
2. Սույն որոշմամբ կատարված լրացումը ենթակա է պետական գրանցման։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(741.06 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|