Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 537693 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06132PRV6CBR) և Ալվարդ Խաչիկի Քոսյանի (ծնված՝ 06․01․1954թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող 06-075-0004-0022 կադաստրային ծածկագրով 0,123 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 11-րդ փողոց, 44 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1818):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: