|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 դեկտեմբերի 2024 թվականի N |
«ՄԵՐՈՒԺԱՆ-ԱԼԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի զեկուցագիրը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ որոշում եմ. 1. «ՄԵՐՈՒԺԱՆ-ԱԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց թույլտվության շինարարություն թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2024 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին: 2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել «ՄԵՐՈՒԺԱՆ-ԱԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(697.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|