Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ին տրված վկայագրերը (գրանցված են սեղանամատյաններում N 3396, N 3395), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042WTDXKE6) և Մարտին Մամիկոնի Սահակյանի ներկայացուցիչ Հայկանուշ Բաբկենի Ավագյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0108-0067 կադաստրային ծածկագրով 0,0982 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 8-րդ փողոց, 66 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: