Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշմանը կից ցուցակում չի նշվել Ալվարդ Ամիրբեկի Դարչինյանի (22.09.1958թ․) հայրանունը, հիմք ընդունելով Ալվարդ Ամիրբեկի Դարչինյանի անձնագրային տվյալները և դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ․Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք-Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշմանը կից ցուցակի 824-րդ տողում գրված «Ալվարդ» բառից հետո լրացնել «Ամիրբեկի» բառը: