Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հիմք ընդունելով Գագիկ Գերվազի Գևորգյանի ներկայացուցիչ Վարդան Ալավերդիի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ․
1. Սպիտակ համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 29-ի թիվ 9 շինարարության թույլտվությունում «Գագիկ Գևորգյանի ներկայացուցիչ Անդրանիկ Գևորգյանին, Սպիտակ համայնք, Լեռնանցք բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 12 տնակ» բառերը, թվերը և կետադրական նշանները փոխարինել «Գագիկ Գևորգյանին, Սպիտակ համայնք, Լեռնանցք բնակավայր, 5-րդ փողոց, թիվ 18» բառերով, թվերով և կետադրական նշաններով, իսկ 7-րդ կետը լրացնել «Սույն շինարարության թույլտվությունը սահմանում է 2020 թվականի հուլիսի 15-ի N 04 շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքների կատարման երկարաձգված ժամկետը» նախադասությամբ։