Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 445
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-061-0051-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,1473 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի   1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 33-րդ կետով, 431-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող` Հարթագյուղ բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-061-0051-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,1473 հեկտար մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2008 թվականին անհայտ անձի կողմից կառուցված 23047 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի, 17,05 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 171,47 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի, 4,68 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 184,21 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի, 5,94 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 17,05 քառակուսի մետր մակերեսով ծածկի, 10,96 քառակուսի մետր մակերեսով պարսպի և 2020 թվականին անհայտ անձի կողմից կառուցված 43,17 քառակուսի մետր մակերեսով հարթակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,հիմք ընդունելով ՌԻԳ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, «Անահիտ Մնացականյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2023Z9FKBX) և Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը` (քաղվածք 06061N3ETWA5)՝ որոշում եմ.

1.   Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող  06-061-0051-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,1473 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 23047 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 17,05 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 171,47 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 4,68 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 184,21 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը, 5,94 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 17,05 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 43,17 քառակուսի մետր մակերեսով հարթակը և 10,96 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։

2.   Սույնորոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը։

3.  Հաստատել Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող  06-061-0051-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,1473 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։

4.  Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գՀարթագյուղ, 13-րդ փողոց, 9 վարչական շենք» հասցեն (փոստային դասիչ՝ 1816)։

5.  Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար։

6.  Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ  Երեմ Գրիգորյանի վրա:                


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 19

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner