Այսօր: Հինգշաբթի, 2 Հունվարի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1064
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-075-0024-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,2956 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 43․1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող` Մեծ Պարնի բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-075-0024-0018 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,2956 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1966 թվականին անհայտ անձի կողմից կառուցված մշակույթի տան, նկուղի, պարսպի և ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով ՌԻԳ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, «Անահիտ Մնացականյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2023T8GNCT) և Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը` (քաղվածք 0675DDNMAWA) որոշում եմ.

1.   Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-075-0024-0018 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,2956 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1966 թվականին անհայտ անձի կողմից կառուցված 380,89 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը, 128,88 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը, 339,16 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը, 113,13 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 344,79 քառակուսի մետր մակերեսով մշակույթի տունը, 14,37 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 52,09 քառակուսի մետր մակերեսով ծածկը ճանաչել օրինական։

2.   Սույնորոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը։

3.  Հաստատել Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող                    06-075-0024-0018 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,2956 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։

4.  Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 1-ին փողոց, 35  մշակույթի տուն» հասցեն (փոստային դասիչ՝ 1818)։

5.  Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար։

6.  Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ  Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.96 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 37

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner