Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են սեղանամատյաններում N 4179, N 4178), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162Z7Q49FB) և Վալերիկ Արարատի Մարգարյանի ներկայացուցիչ Գագիկ Զաքարի Սիսակյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող Վալերիկ Արարատի Մարգարյանին ժառանգաբար փոխանցված հողամասին և դրա վրա գտնվող 89,1 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 24-րդ փողոց, 24 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1820):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: