Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2024 թ.

ՍՈՒՍԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԱԹՈՍՅԱՆԻ՝ «ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ» ԱՆՎԱՆՎԱԾ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սպիտակ համայնքի բնակիչ Սուսան Ռոբերտի Մաթոսյանը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին ներկայացրել է վարչական բողոք, որով խնդրել է կատարել կադաստրային քարտեզում առկա սխալի ուղղում ճշգրտված կոորդինատների համապատասխան կամ դրան ուղղված իրավական գործողություններ։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ): Սուսան Ռոբերտի Մաթոսյանի վարչական բողոքի պահանջի վերլուծությունից հետևում է, որ դրանով չի բողոքարկվում Սպիտակ համայնքի ղեկավարի վարչական ակտ կամ գործողություն (անգործություն), ուստի անհրաժեշտ է այն քննարկել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ բաժնի դրույթներին համապատասխան, այլ 2-րդ բաժնի դրույթներին համապատասխան, և այն դիտարկել որպես դիմում, թեև այն վերնագրված է «վարչական բողոք»։ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը համայնքի գործադիր մարմինն է, ներկայացնում է համայնքը և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորությունները: Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Սուսան Ռոբերտի Մաթոսյանի վկայակոչած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698 որոշմամբ համայնքի ղեկավարը կադաստրային քարտեզում առկա սխալի ուղղում կատարելու լիազորություն չունի, իսկ ինչ վերաբերում է սխալի ուղղման ուղղված իրավական գործողություններին, ապա անհրաժեշտ է նշել, որ վարչական բողոքին կցված չափագրման հաշվետվությամբ ներկայացված հողամասի հատակագիծը Սպիտակի համայնքապետարանում առկա կադաստրային քարտեզի վրա տեղադրելիս առաջանում է համադրում 06-006-0501-0022 և 06-006-0501-0024 կադաստրային ծածկագրերով հողամասերի հետ, չափագրման հաշվետվությամբ հողամասի գործառնական նշանակությունը նշված է «բնակելի կառուցապատման», մինչդեռ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25022022-06-0073 վկայականում հողամասի գործառնական նշանակությունը նշված է «հասարակական կառուցապատման»։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ 56-րդ և 57-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

1․ Սուսան Ռոբերտի Մաթոսյանի՝ «վարչական բողոք» անվանված 2024 թվականի հոկտեմբերի 14-ի դիմումը մերժել։

2. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հանձնել Սուսան Ռոբերտի Մաթոսյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսան Ռոբերտի Մաթոսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner