Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մարտի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԱՄՎԵԼ ԳԱՌՆԻԿԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ԱՆԱՀԻՏ ՄԱՔՍԻՄԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՌՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 13-րդ կետի ա և բ ենթակետերով, հաշվի առնելով, որ Սամվել Գառնիկի Զարգարյանին, Անահիտ Մաքսիմի Այվազյանին և Գառնիկ Սամվելի Զարգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, 06-095-0083-0005 կադաստրային ծածկագրով 0,392 հեկտար մակերեսով հողամասի վրա 2008 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, հարթակի, աստիճանների, 2017 թվականին ինքնակամ կառուցված սանհանգույցի, անասնաշենքի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2687532 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023JU4E8A, Արսեն Իսահակյան Ռուդիկի» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06095EMMEP6Y) և Սամվել Գառնիկի Զարգարյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Սամվել Գառնիկի Զարգարյանին (ծնված՝ 02․01․1962թ․), Անահիտ Մաքսիմի Այվազյանին (ծնված՝ 06․03․1966թ․) և Գառնիկ Սամվելի Զարգարյանին (ծնված՝ 30․08․1984թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, 06-095-0083-0005 կադաստրային ծածկագրով 0,392 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 102,02 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 40,46 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան հարթակը, 4,02 քառակուսի մետր մակերեսով աստիճանները, 1,19 քառակուսի մետր մակերեսով սանհանգույցը և 90,02 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սամվել Գառնիկի Զարգարյանին, Անահիտ Մաքսիմի Այվազյանին և Գառնիկ Սամվելի Զարգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ճշգրտված հատակագիծը։

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 8-րդ փողոց, 14-րդ նրբանցք, 15 բնակելի տուն» հասցեն։

5․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

6․ Սամվել Գառնիկի Զարգարյանին, Անահիտ Մաքսիմի Այվազյանին և Գառնիկ Սամվելի Զարգարյանին՝

1 համայնքի բյուջե վճարել 242 823,88 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

7․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner