Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերության, հիմք ընդունելով ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐԻ անհատ ձեռնարկատիրոջ 2024 թվականի նոյեմբերի 6-ի հայտը` որոշում եմ.
1․ ԳՈՌ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐԻ անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 67063644) տալ «ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փ․» հասցեում 18 քմ չափերով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ համաձայն էսքիզի, 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: