Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1072
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2024 թվականի N

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ «Գոռ Նիկողոսյան Քաջայրի» անհատ ձեռնարկատերը 2024 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացրել է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տրամադրելու հայտ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «դ» կետի համաձայն վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա վարույթի մասնակիցներից որևէ մեկի կամ նրա ներկայացուցչի ազգականն է` զավակը, ծնողը, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանց զավակը, ամուսինը (ընդ որում, ամուսնալուծության փաստը սույն կետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ), փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է, և քանի որ ես՝ որպես Սպիտակ համայնքի ղեկավար, իրավունք չունեմ ընդունելու որդուս՝ Գոռ Քաջայրի Նիկողոսյանին, արտաքին գովազդի թույլտվություն տրամադրելու մասին որոշում՝ որոշում եմ.

1. Հայտնել ինքնաբացարկ որդուս՝ Գոռ Քաջայրի Նիկողոսյանին, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տրամադրելու վարչական վարույթի շրջանակներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(780.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 32

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner