Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1006
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N

ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 481-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման» կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 129-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102024-06-0030 վկայականը և Վարդան Հովակիմի Սարդարյանի (ծնված՝ 18․09․1986թ․) դիմումը՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․Շահումյան փողոց 28/3 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0491-0043 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,002 հեկտար մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, 25 տարի ժամկետով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Վարդան Հովակիմի Սարդարյանին։ Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել 6000 ՀՀ դրամ:

2. Վարդան Հովակիմի Սարդարյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օգտագործման տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:

3. Վարդան Հովակիմի Սարդարյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:

4. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(941.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner