Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, 25-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-4 համակցված տարածական պլանավորման հաստատված փաստաթուղթը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072UMB2SWN) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 842-Ն որոշումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Լեռնավան բնակավայրում գտնվող, 06-042-0046-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,38331 հեկտար մակերեսով այլ հողերի գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Լեռնավան բնակավայրում գտնվող, 06-042-0046-0020 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,12772 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
3. Միավորել բնակավայրերի նպատակային նշանակության 06-042-0046-0020 կադաստրային ծածկագրով 0,12772 հետկար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության և բնակավայրերի նպատակային նշանակության 06-042-0046-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,38331 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը՝ համաձայն հատակագծի։
4. Սույն որոշման 3-րդ կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ, Լեռնավան, 18-րդ փողոց, 5 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811)։
5. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով կատարված փոփոխությունները և 4-րդ կետով տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա: