Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 նոյեմբերի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱՇՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԶԱՐԶԱՆԴ ՎԵԼԻԽԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԹԱՄԱՐԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՌՈՄԱՆ ԶԱՐԶԱՆԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ՊԱՐՈՒՅՐ ԶԱՐԶԱՆԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԶԱՐԶԱՆԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 13-րդ կետի ա և բ ենթակետերով, 22.1-ին կետով, հաշվի առնելով, որ Զարզանդ Վելիխանի Մանուկյանին, Թամարա Կարապետի Ղազարյանին, Ռոման Զարզանդի Մանուկյանին, Պարույր Զարզանդի Մանուկյանին և Գրիգոր Զարզանդի Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող, 06-021-0007-0017 կադաստրային ծածկագրով 0,161617 հեկտար մակերեսով հողամասի վրա 2008 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, աստիճանահարթակի, 1990 թվականին ինքնակամ կառուցված նկուղի, բնակելի տան, աստիճանահարթակի և 2017 թվականին ինքնակամ կառուցված անասնաշենքի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 941826 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023QKGBCB, ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032YXVRUQD) և Զարզանդ Վելիխանի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Զարզանդ Վելիխանի Մանուկյանին (ծնված՝ 10․01․1952թ․), Թամարա Կարապետի Ղազարյանին (ծնված՝ 31․03․1954թ․), Ռոման Զարզանդի Մանուկյանին (ծնված՝ 04․03․1979թ․), Գրիգոր Զարզանդի Մանուկյանին (ծնված՝ 24․08․1985թ․) և Պարույր Զարզանդի Մանուկյանին (ծնված՝ 05․05․1974թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող, 06-021-0007-0017 կադաստրային ծածկագրով 0,161617 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 80,74 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 51,79 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 95,00 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 101,27 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 20,55 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը և 53,53 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Զարզանդ Վելիխանի Մանուկյանի, Թամարա Կարապետի Ղազարյանի, Ռոման Զարզանդի Մանուկյանի, Գրիգոր Զարզանդի Մանուկյանի և Պարույր Զարզանդի Մանուկյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ճշգրտված հատակագիծը։

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց, 14-րդ փակուղի, 2/1 բնակելի տուն» հասցեն։

5․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը և հասցեն ենթակա են պետական գրանցման:

6․ Զարզանդ Վելիխանի Մանուկյանին, Թամարա Կարապետի Ղազարյանին, Ռոման Զարզանդի Մանուկյանին, Գրիգոր Զարզանդի Մանուկյանին և Պարույր Զարզանդի Մանուկյանին՝

1 համայնքի բյուջե վճարել 169 702,83 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

7․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner