Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ չափագրման հաշվետվության մեջ հողամասի մակերեսը «0,1360» թվի փոխարեն սխալմամբ գրվել է«0,1399» թիվը, ինչի հետևանքով Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու և հողամասի ճշգրտված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1266 որոշման նախաբանում և 1-ին կետում «0,1360» թվի փոխարեն սխալմամբ գրվել է«0,1399» թիվը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու և հողամասի ճշգրտված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1266 որոշման նախաբանում և 1-ին կետում գրված «0,1399» թիվը փոխարինել «0,1360» թվով։
2. Սույն որոշման մեջ կատարված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման։