Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մարտի 2024 թ.

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 148 ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 284 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, հաշվի առնելով, որ անշարժ գույքի չափագրման հաշվետվության մեջ շինությունների բնութագրում ընդհանուր մակերեսը սխալմամբ գրվել էր 181,78 քառակուսի մետր, ինչի արդյունքում Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 19-ի թիվ 284 որոշման 1-ին կետում «179,43» թվի փոխարեն սխալմամբ գրվել է «181,78» թիվը՝ որոշում եմ.

1․ Սպիտակի քաղաքապետի 1997 թվականի հունիսի 30-ի «Սպիտակ քաղաքի պետական բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» թիվ 148 որոշման «Փյունիկ» գլխի 1-ին կետում գրված «181,78» թիվը փոխարինել «179,43» թվով:

2․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 19-ի «Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի  13-ի թիվ 157 որոշման մեջ փոփոխություն կատարելու և հողամասի նկատմամբ Էմմա Պողոսի Ջանազյանի, Գեղանի Վանիչկայի Գալստյանի, Լիլիթ Թադևոսի Խաչատրյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 284 որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ճանաչել 06-006-0206-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,039996 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող 179,43 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկատմամբ Էմմա Պողոսի Ջանազյանի (ծնված 10․05․1947թ․) 1/4, Գեղանի Վանիչկայի Գալստյանի (ծնված 12․01․1966թ․) 1/2, Լիլիթ Թադևոսի Խաչատրյանի (ծնված 25․01․1988թ․) 1/4 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner