Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1007
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈԳԱՐԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԵՆՏՐՈՒՇ ՆԱՐԻԲԵԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,01019 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 64-րդ կետով, հաշվի առնելով, որ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող, 06-030-0024-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասից առանձնացված հողամասի չափը կազմում է 0,11019 հեկտար, որից 0,1 հեկտարը Լենտրուշ Նարիբեկի Սահակյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,01019 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1990 թվականին կառուցված բնակելի տունը և անասնաշենքը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով Լոռի-4 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «ՌԻԳ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06052EGKWBJ) և Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0024-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,11019 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։

2․ Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի (ծնված՝ 25․05․1962թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող, 06-030-0024-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,1 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 86,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 36,70 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի նկատմամբ։

3․ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի կողմից տիրապետվող 0,1 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,01019 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 9415,56 ՀՀ դրամ (1 քմ 92,4 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լենտրուշ Նարիբեկի Սահակյանին:

4․ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի կողմից տիրապետվող 0,11019 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 86,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 36,70 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գոգարան, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 3 բնակելի տուն» հասցեն:

5. Հաստատել Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող, 06-030-0024-0005 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11019 հեկտար հողամասի հատակագիծը։

6․ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանին հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

7․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.59 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner