Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 15-ի թիվ 123 որոշման մեջ Լևիկ Անդրանիկի Դարչինյանի (ծնված 20․12․1943թ․) անունը սխալմամբ գրվել է «Լյովա», Սուսաննա Գևորկի Դանիելյանի (ծնված 03․09․1948թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Գևորգի», Նվեր Լևիկի Դարչինյանի (ծնված 17․08․1970թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Լյովայի», իսկ ծննդյան տարեթիվը սխալմամբ գրվել է «1968», Նելի Լևիկի Դարչինյանի (ծնված 16․10․1973թ․) անունը սխալմամբ գրվել է «Նելլի», իսկ հայրանունը սխալմամբ գրվել է «Լյովայի», հիմք ընդունելով Սուսաննա Դանիելյանի ներկայացուցիչ Լյովա Նվերի Դարչինյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 15-ի «Ընդհանուր սեփականության մասին» թիվ 123 որոշման մեջ գրված «Դարչինյան Լյովա Անդրանիկի» բառերը փոխարինել «Դարչինյան Լևիկ Անդրանիկի» բառերով, «Դանիելյան Սուսաննա Գևորգի» բառերը փոխարինել «Դանիելյան Սուսաննա Գևորկի» բառերով, «Դարչինյան Նվեր Լյովայի» բառերը փոխարինել «Դարչինյան Նվեր Լևիկի» բառերով, «1968» թիվը փոխարինել «1970» թվով, «Դարչինյան Նելլի Լյովայի» բառերը փոխարինել «Դարչինյան Նելի Լևիկի» բառերով։