Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Շիրակամուտ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Պապոյանի 2024թ հոկտեմբերի 9-ի զեկուցագիրը, Շիրակամուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքի համար գազի հաշվիչ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման 5129 հոդվածից հատկացնել 45 000 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: