Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 10102024-06-0024 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06112XLMXVC8) և Կարապետ Սերյոժայի Գրիգորյանի (ծնված՝ 08․10․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0062-0007 կադաստրային ծածկագրով 0,16 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 1-ին փողոց, 7-րդ փակուղի, 2 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1815)։
2․Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: