Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 ապրիլի 2024 թ.

ՄԱՐԻՆԵ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԿՈՄԻՆՅԱՆԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Մարինե Վանիչկայի Կոմինյանի դիմումը և սոցիալական հարցերի հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ 7 արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Մարինե Վանիչկայի Կոմինյանին տրամադրել թիվ ԼԴ4/0025/01/23 քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի նոյեմբերի 2-ի դատավճռով Սպիտակի համայնքապետարանի տնօրինությանը հանձնված, Գոգարան բնակավայրի 7-րդ փողոց 1-ին փակուղի 13 տան նկուղում պահվող փայտանյութը՝ որպես վառելափայտ։

2․ Գոգարան բնակավայրի վարչական ղեկավար Վալոդյա Հալաջյանին՝ ապահովել փայտանյութի հանձնման գործընթացը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner