Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 115-Ա որոշումը, 2024 թվականի նոյեմբերի 18-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 10/1-3 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0492-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,02592 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1. «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Թորոսյան փողոց 115 հողամաս» հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-006-0492-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,02592 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 748 440 (յոթ հարյուր քառասունութ հազար չորս հարյուր քառասուն) ՀՀ դրամով, բնակելի տուն կառուցելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Արման Ատոմի Ղոչիկյանին (ծնված՝ 07․12․1976թ․)։
2. Արման Ատոմի Ղոչիկյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։