Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Գեղասար բնակավայրի վարչական ղեկավար Վարազդատ Գրիգորյանի 2024թ օգոստոսի 27-ի զեկուցագիրը, Գեղասար բնակավայրի այլընտրանքային մանկապարտեզի սանհագույցի վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4251 հոդվածից հատկացնել 86 450 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: