Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-006-0444-0028 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,00239 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 197 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՐԻԿ ՅՈՒՐԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի          1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի   18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով,հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0444-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,00239 հեկտար մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության հողամասի վրա 2010 թվականին ինքնակամ կառուցված խանութի և աստիճանահարթակի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 20238V5URB և Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06011CLFCK69)՝ որոշում եմ.

1.     Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող06-06-0444-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,00239 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային
 նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։

2.      Գարիկ Յուրիկի Ղազարյանի դիմումը՝ 17,9 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված բաց պատշգամբի օրինականացման մասով մերժել, 17,9 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված բաց պատշգամբն ապամոնտաժել։

3.    Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող06-06-0444-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,00239 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 11,2 քառակուսի մետր մակերեսով հասարակական խանութը և 7,2 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական։

4.    Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը:

5.    Հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։

6.   Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, քՍպիտակ,  ԴՏեր-Սիմոնյան փողոց, 16/2 խանութ» հասցեն։

7.    Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու հասմար:

8.   Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած Գարիկ Յուրիկի Ղազարյանին (ծնված՝ 17.04.1981 թ) օրինականացվածկառույցըևդրապահպանմանհամարանհրաժեշտհողամասըսահմանվածկարգովևգներովսեփականությանիրավունքովկամվարձակալությամբ ձեռք բերելու համար:

9.   Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 22-ի «Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0444-0028 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,00239 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված կառույցի նկատմամբ Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու, կառույցներն օրինականացնելու, հասցե տրամադրելու և հատակագիծը հաստատելու» թիվ 197 որոշումը։

10. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ  Երեմ Գրիգորյանի վրա:                 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
(4.49 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner