Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի ապրիլի 17-ին տրված վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1056), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999GHTZ7HX) և Սուսաննա Վարդգեսի Բաղդասարյանի (ծնված՝ 26․08․1972թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող Սուսաննա Վարդգեսի Բաղդասարյանին ժառանգաբար փոխանցված 0,061 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 81,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 31 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1821)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: