|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2025 թվականի N 177 |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 28-րդ կետի, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած հանրային լսման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Նախնական համաձայնություն տալ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող, Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում կրթահամալիրի կառուցմանը։ |
Կողմ -18 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|